Աշխարհ

22.09.2018 21:18


Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում կներկայացնի L.E.V.O.N-ը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում կներկայացնի L.E.V.O.N-ը

Րոպեներ առաջ ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը։ Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով:

Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացնում են, որ հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից և հեռուստադիտողների քվեարկությամբ։

Հիշեցվում է, որ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը