Աշխարհ

23.09.2018 23:06


«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը (տեսանյութ)

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Էվերթոնին»:

Ունայի Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

«Զինագործների» կազմում գոլով աչքի ընկան Ալեքսանդր Լակազետն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Երկուսն էլ գոլ խփեցին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո:

Այս խաղից հետո «Արսենալը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Էվերթոնը» 12-րդ տեղում է:

Նշենք, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը