Աշխարհ

24.09.2018 11:13


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին: Ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների, ՀՖՖ-ն հիմա բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ: Սակայն կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել ֆինանսական հարցերում:

ՀՖՖ-ն քննարկել է նաև Յուրի Ջորկաեֆի` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հարցը, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը չունի մարզչական արտոնագիր:

Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: Այդ ընթացքում իտալացի մասնագետը մարզել է «Տորինո»-ն, «Լևանտե»-ն, «Ուդինեզե»-ն, Ալբանիայի ազգային թիմը, որի հետ, ի դեպ, մասնակցել է Եվրո-2016-ին:

Այս խորագրի վերջին նյութերը