Քաղաքական

24.09.2018 12:27


Գագիկ Ծառուկյան․ «ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները»

Գագիկ Ծառուկյան․  «ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:

Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:

Աստված պահապան մեզ բոլորիս:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը