Լրահոս

25.09.2018 11:52


Երևանի կենտրոնում Opel-ը բախվել է Dodge-ին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երևանի կենտրոնում Opel-ը բախվել է Dodge-ին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կորյունի փողոցի թիվ 25 շենքի դիմաց Opel մակնիշի 35 MՍ 962 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Dodge մակնիշի 13 DD 444 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը