Աշխարհ

27.09.2018 12:22


Պուտինը կարճատև այցով ժամանել Է Բաքու

Պուտինը կարճատև այցով ժամանել Է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել Է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Երկու երկրների ղեկավարները կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաեւ ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում եւ ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին:

Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 27-ին սկսվում Է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը