Քաղաքական

02.10.2018 21:51


Նիկոլ Փաշինյանը ցուցարարների ներկայությամբ ստորագրեց նախարարներին պաշտոններից ազատելու մասին որոշումները

Նիկոլ Փաշինյանը ցուցարարների ներկայությամբ ստորագրեց նախարարներին պաշտոններից ազատելու մասին որոշումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմին հրահանգել է պատրաստել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղում ստորագրելով այդ կուսակցությունները ներկայացնող նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման որոշումները:

«Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին: Երեկ և այսօր, հապճեպ կերպով ՀՀԿ-ական Ծառուկյան դաշինք և ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման որոշում ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվելու են: Եվ նրանք, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարրեց 2018 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

«Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարց դրեցի ՀՀ քաղաքացիների, երևանցիների առաջ՝ ասացի ժողովուրդ, նրանք ովքեր քվեարկում են, ուզում են, կողմ են արտահերթ ընտրություններին՝ պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին և նա հավքաքեց 81 տոկոս ձայն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրադարձությունների զարգանում են շատ արագ:

«Այդ ընտրությունները պետք է տեղի ունենա անհետաձգելիորեն»,-ասաց ՀՀ վարչապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը