Աշխարհ

03.10.2018 16:39


«Արսենալ»-ը մեկնել է Բաքու, Մխիթարյանը` ոչ

«Արսենալ»-ը մեկնել է Բաքու, Մխիթարյանը` ոչ

Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի հետ Ադրբեջան չի մեկնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մնացել է Լոնդոնում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

Այս խորագրի վերջին նյութերը