Աշխարհ

03.10.2018 21:06


Թուրքիայի նախագահական պալատի օրական ծախսը կազմել է 300.000 դոլար

Թուրքիայի նախագահական պալատի օրական ծախսը կազմել է 300.000 դոլար

Թուրքիայի հաշվեքննիչ պալատը հրապարակել է նախագահական պալատի 2017 թվականի ծախսերի վերաբերյալ զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահական պալատի օրական ծախսը միջինում կազմել է 1.8 մլն թուրքական լիրա (300.000 ԱՄՆ դոլար): Ողջ տարվա համար ծախսվել է 658.240.289 լիրա (մոտ 110 մլն դոլար): Այդ գումարից 106.000.000 (17.6 մլն դոլար) ծախսվել է նախագահական պալատի աշխատակիցների վրա:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամսական աշխատավարձը կազմել է (8900 դոլար):

Այս տարի գաղտնի ծախսերի մասին տեղեկություններ չկան: Գաղտնի ծախսերի մասին տեղեկություններ են հրապարակվել միայն 2015-ի զեկույցում (150.000.000 մլն լիրա կամ 25 մլն դոլար), ինչից հետո այդ ծախսերի չափի մասին տվյալներ հայտարարելն օրենքով արգելվել է:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2014-ին կառուցումն ավարտված Թուրքիայի նախագահական պալատի արժեքը կազմել է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար):

Այն զբաղեցնում է 300.000քմ տարածք և ունի 1000 սենյակ: Պալատն իր մեծությամբ առաջինն է ողջ աշխարհի նախագահական և թագավորական նստավայրերի շարքում: Թուրքիայի նախագահի պալատին մեծությամբ հաջորդում են Բրունեյի սուլթանի և Իսպանիայի թագավորի նստավայրերը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը