Քաղաքական

04.10.2018 13:10


Վարչապետի գլխավոր խորհրդական․ «Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ» (տեսանյութ)

Վարչապետի գլխավոր խորհրդական․ «Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ» (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը պնդել է, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում՝ հավելելով․

«Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»։

Հիշեցնենք, որ հիմնավորելով մինչև դեկտեմբերի սկիզբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարարները սպասում են դրան, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը