Քաղաքական

05.10.2018 15:07


Այսօրվա իշխանությունը 30 տոկոս կողմնակից ունի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Այսօրվա իշխանությունը 30 տոկոս կողմնակից ունի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Ես երբեք չեմ մտածել, որ որևէ կուսակցություն երկակի խաղ է խաղում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ կուսակցությանը։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը։
Հարցին, որ եթե առաջիկա օրերին վարչապետը հարաժարական տա, հնարավո՞ր է, որ իրենք թեկնածու առաջադրեն, Սահակյանն ասաց. «Հանրապետականի քայլերի մասին հետո, շատ հետո տեղյակ կլինեք»։
Սահակյանը նկատեց, որ իշխանության կողքին այսօր բնակչության 30 տոկոսն է կանգնած, ինչը երևաց ավագանու ընտրություններից հետո։ Ըստ Սահակյանի՝ հաշվի առնելով, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը և քանիսն է այդքանից կողմ քվեարկել «Իմ քայլին», ստացվում է, որ իշխանությունն այսօր ունի 30 տոկոսի աջակցությունը։
«30 տոկոս կողմնակից ունեն»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք այդ մնացած 70 տոկոսը իրենց աջակցիներ են, Սահակյանը նշեց, որ եթե սատարեին իշխանություններին, ապա կգնային կքվեարկեին նրանց օգտին։

Այս խորագրի վերջին նյութերը