Աշխարհ

07.10.2018 20:19


Երևան-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում

Երևան-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում

Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով։ Այս մասին այսօր հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը։

«Ինքնաթիռում ուղևորն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում։ Դեպքի վայր բժիշկների խումբ է ժամանել, ուղևորին հոսպիտալացրել են, ինքնաթիռը տվյալ պահին թռիչքի է պատրաստվում։ Բոլոր ծառայությունները օպերատիվ են գործել»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Չվերթը պետք է ժամաներ Վնուկովո օդանավակայան մոսկովյան ժամով 16:55-ին, այն մոտ մեկ ժամ ուշ կժամանի, հայտնում է օդանավակայանի տեղեկատվական առցանց չվացուցակը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը