Կարծիք

09.10.2018 11:33


«Գևորգին պետք է հուշել, որ նա բենզինոտ ձեռքերով կրակի հետ է խաղում». Արմեն Դանիելյան

«Գևորգին պետք է հուշել, որ նա բենզինոտ ձեռքերով կրակի հետ է խաղում». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԱԺ-ում մարդ ա վատացել... Իսկ առհասարակ բեջուռաների մի տեսակ կա, որ ինքն անզգամ է և ոչ մի պարագայում ելման դիրքի չի գալիս, եթե անգամ սեփական ծնողն իր ոտքերի տակ մատաղ լինի...

Երբ շուրջ հինգ ամիս առաջ ոմն մեկին, իսկ դա մեր հասարակության մեջ մեծ նողկանք վայլելող գևորգ կոստանյանն է, խնդրում էի եղբայրաբար փոխանցել նրան, որ եկեղեցի գնա ու մոմ վառի, հավատացած էի, որ նա մի օր «փորձելու է» հրեշտակի կերպարանքով ներկայանալ և մարդկանց մոտ ոչ միայն խղճահարություն առաջացնել, այլև խոսել վեհ, ազնիվ գաղափարների և համամարդկային արժեքների մասին: Հավատացած եղեք, որ նա գտնվում է հերթական հոգեկան նոպայի մեջ կամ գուցե ցանկանում է «արդար աշխատած» փողերը վայելել եվրոպաներում (ինքը անգլերեն գիտի և մի քանի ամիս առաջ ծաղրել էր, թե բարձրաստիճան պաշտոնյան խայտառակ վատ է խոսում անգլերեն)...

Եվ ասպես, խոսքն այնպիսի մի անպետք բեջուռայի մասին է, ով՝ բառիս բուն իմաստով, առանց խղճի խայթ զգալու վերացրել է սահմանադրաիրավական մի ինստիտուտ՝ ողջ դատախազության համակարգը, ՀՀ նախագահի օգնականի կարգավիճակում իր բացառիկ մեծամտության շնորհիվ «վիժեցրել» է դատաիրավական բարեփոխումները և միջոցառումների ծրագիրը: Իսկ որպես ՀՀ հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ.... Այս առումով միայն ասեմ՝ համատարած կողոպուտ և թալան... Ապացուցելու ոչինչ չկա այլևս...

Եվ վերջապես նա ԱԺ-ի այն պատգամավորներից է՝ ումից հասարակությունը պարզապես զզվում է... Այսքանից հետո խոսել Փաշինյանին աջակցելու մասին... պարզապես բարեխիղճ մոլորություն է: Եթե գևորգ կոստանյանին դեռ թվում է, թե երկիր մոլորակն իր շուրջն է պտտվում, ապա մեծամտությունը վերջնականապես ոչնչացրել է նրան: Իսկ եթե սա նրա քաղաքական հայրիկի կամ հորեղբոր, գուցե նրան ասպարեզ բերող, այլ խոսքով «ծննդաբերող» ընկերոջ հերթական շախմատային պարտիան է, ապա գևորգին պետք է հուշել, որ նա բենզինոտ ձեռքերով կրակի հետ է խաղում և, ինչպես միշտ, այրվելու է: Ինչևիցե, անկախ այն բանից, նա աջակցում է ՀՀ Վարչապետ Փաշինյանին, թե՝ ոչ, նրա նմանների տեղը քրեակատարողական հիմնարկությունն է, քանզի իր գործունեութամբ նա ծառայել է բացառապես իր տիրոջ կամքին: Վստահ եմ՝ այս «զղջումը» հերթական ծառայությունն է..

Այժմ ձևանալ, թե մաքուր և կույս «աղջնակ եմ», հերթական անհեթհեթ փորձն է «ազնիվ» ձևանալու: Իսկ առհասարակ նա անվստահելի տիպաժ է և ոչ մի պարագայում հույս չի ներշչնում, քանզի նա բնությանն անհայտ եզրույթն է՝ ով ցանկացած պահի, անգամ կույս կամ հղի վիճակում կարող է հաճույք ստանալ...

Երբ ասում էի՝ երջանիկ են այն մարդիկ՝ ովքեր չեն ճանաչում գևորգ կոստանյանի տեսակին, հենց սա ի նկատի ունեի: Ողբամ ընդ քեզ, գևորգ»:

Այս խորագրի վերջին նյութերը