Մեկնաբանություն

Հոկտեմբեր 09, 2018 14:11

1998-ին ու 2018-ին տեղի ունեցածների էական տարբերությունը. ո՞րն է «առնետավազքը»

1998-ին ու 2018-ին տեղի ունեցածների էական տարբերությունը. ո՞րն է «առնետավազքը»

ՀՀԿ-ական ճամբարից երեկվանից արտահոսք է: Հերթական արտահոսքը: Ժողովրդական լեզվով դրան «առնետավազք» են անվանում:

ՀՀԿ-ական «դեկտեմբերիկների» մրցավազքի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաջալերել և ողջունել: Հպարտ քաղաքացիներին, փաստորեն, առաջարկվում է քաջալերել նրանց, ում վրա երեկ չէ առաջին օրը փակցվել էր «սևի» ու «հակահեղափոխականի» ահասարսուռ պիտակը (կարևորը՝ «դուխո՛վ»):

Փաշինյանի այդ կոչից հետո բոլորը հիշեցին 1998 թվականի իշխանափոխությունը և խորհրդարանում տեղի ունեցածը, երբ «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու անցնում Վազգեն Սարգսյանի կողմը:

Զուտ ձևական առումով 1998-ին և մեր օրերում տեղի ունեցածներն ունեն նմանություն, բայց բովանդակային առումով կա էական ու արմատական տարբերություն:

1998-ին «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու համալրում «Երկրապահ» պատգամավորական խումբը: 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակիցները անցան Վազգեն Սարգսյանի կողմն ու վերջինիս ուղղորդմամբ սատարեցին նախագահ դառնալու ճանապարհ բռնած Ռոբերտ Քոչարյանին:

Հիմա կարծես թե նույն բանն է տեղի ունենում, բայց միայն առաջին հայացքից:

Բանն այն է, որ 1998-ին տեղի ունեցածը «առնետավազք» անվանելը սխալ է, քանի որ Վազգեն Սարգսյանի թիմը, որը 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համալրել էր «Հանրապետություն» դաշինքը, հենց Վազգենի ցուցմամբ էր սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա ցուցմամբ էլ դուրս եկավ 1-ին նախագահի դեմ: Այսինքն՝ դավաճանություն 1998-ին որպես այդպիսին չի եղել: Ճիշտ է, եղել են նաև կոնյունկտուրային դեմքեր, բայց դա ճաք տված թիմի ներսում գտնվողների վարքագիծ էր, այսինքն՝ չկար իշխանական ճամբարից ընդդիմադիր ճամբար թռնող: Ամեն ինչ տեղի էր ունենում իշխանական թիմի ներսում:

Եթե 1998-ին «Հանրապետություն» դաշինքից անցնեին 1996-ին նախագահական ընտրությունները փաստացի հաղթած ու տիտղոսային ընդդիմություն դարձած Վազգեն Մանուկյանի կողմը, ապա դա կլիներ, այսպես ասած, դասական «առնետավազք», այսինքն՝ թիմափոխություն և ճամբարափոխություն:

1998-ին տեղի է ունեցել ոչ թե ճամբարափոխություն, այլ ճամբարի ներսում վերադասավորում, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարականներ ներկայացրեցին ու մնացին 1-ին նախագահի հետ, իսկ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները մնացին Վազգեն Սարգսյանի հետ: Ի դեպ, տիտղոսային ընդդիմության ճամբարից եղան Քոչարյանի կողմ անցնողներ, ինչը բնական էր, քանզի մյուս կողմում Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

1998-ին Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարաձայնություններ ունեին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղի հարցում ու տեղի ունեցավ իշխանական թիմի մասնատում՝ գաղափարական հենքի վրա: Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակի կողմնակիցները մնացին Տեր-Պետրոսյանի հետ, իսկ նրանք, ովքեր դա չէին ընդունում ու կարծում էին, որ Ղարաբաղի հարցում ճիշտը փաթեթային մոտեցումն է, անցան Ռ. Քոչարյանի ու Վ. Սարգսյանի կողմը:

Այն, ինչ տեղի է ունենում այժմ իսկական «առնետավազք» է, քանզի ՀՀԿ-ականները ճամբար են փոխում և լքում խորտակվող ՀՀԿ-ական նավակը: Լֆիկները, սասիարտակները և մյուսները ժամանակին ծաղրել են Նիկոլ Փաշինյանին ու անվերապահորեն ծառայել նախորդ ռեժիմին: Փաշինյանն այսօրվա «առնետներին» համարում է դասակարգային թշնամի ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին դասակարգային թշնամիներ համարում բուրժուաներին, էսեռներին, ցարականներին ու մյուսներին, բայց առաջարկում է քաջալերել նրանց, քանզի իշխանություն վերցնելու հարց է լուծում:

2018-ին մենք ականատեսն ենք դառնում դասական քաղաքական «առնետավազքի»: Սա «թավշյա» իշխանափոխություն է, որին մասնակից են դարձրել հպարտ քաղաքացիներին, և որի հիմքում չկա գաղափարախոսական վեճ: Ընդամենը դրված է հին քաղաքական մենաշնորհը, նոր՝ գերմենաշնորհային քաղաքական իշխանությամբ կամ ավելի ճիշտ՝ անձնիշխանությամբ փոխարինելու խնդիր:

Ինչպես ասում են՝ «դուխո՛վ»:

Հայկ Ուսունց

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հեռացող դեսպանն ու մոտեցող խնդիրները

Հեռացող դեսպանն ու մոտեցող խնդիրները

Հոկտեմբեր 17, 2018 12:05 Հաշվեկշռի խախտման հետևանքով արդեն խոսվում է ոչ թե «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», այլ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մասին:
Բա Գևորգ Կոստանյա՞նը (տեսանյութ)

Բա Գևորգ Կոստանյա՞նը (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2018 15:08 Հակառասիստական ծրագրի շրջանակներում բարիկադների վրայով թռչկոտելու և նոր Հայաստանում հայտնվելու թիվ մեկ թեկնածուն, թերևս, Գևորգ Կոստանյանն է:
Իսկ ինչո՞ւ ոչ Հունան Պողոսյանը

Իսկ ինչո՞ւ ոչ Հունան Պողոսյանը

Հոկտեմբեր 16, 2018 12:45 Ֆեյսբուքահայութունը ալեկոծվել է, իսկ հեղափոխական շարքերը՝ կարկամել: Պարզվում է՝ ամեն ինչ լավ էր գնում, բայց ահա մի նշանակում համը հանեց: Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...
... և Կճոյանը մաքրում է հեղափոխության բոլոր հետքերը (տեսանյութ)

... և Կճոյանը մաքրում է հեղափոխության բոլոր հետքերը (տեսանյութ)

Հոկտեմբեր 15, 2018 13:17 Մեր «հոգևորականները» քաղաքականապես շատ ճկուն են. կճոյաններն առաջնորդվում են «ով էշ, ես փալան» սկզբունքով:
«Սասնա ծռերը» ընդդիմանո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին

«Սասնա ծռերը» ընդդիմանո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 15, 2018 00:05 Որքան մոտենան ընտրությունները, այնքան «ծռերի» հակադրությունը Փաշինյանի հետ կմեծանա:
Ինչպես ամբոխի մեջ հայտնաբերել հակահեղափոխականին. մեթոդական ցուցում

Ինչպես ամբոխի մեջ հայտնաբերել հակահեղափոխականին. մեթոդական ցուցում

Հոկտեմբեր 14, 2018 13:26 Ովքեր չեն ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում 90 տոկոսից պակաս քվե հավաքի, հակահեղափոխական են:
Ֆրանսիական հեղափոխության դասերը (տեսանյութ)

Ֆրանսիական հեղափոխության դասերը (տեսանյութ)

Հոկտեմբեր 13, 2018 14:42 Հեղափոխություններն ունենում են 3 հիմնական փուլեր՝ ժիրոնդիստական, յակոբինյան և թերմիդորական:
Պավլիկ Մորոզովի վերադարձը «Նոր Հայաստան» (տեսանյութ)

Պավլիկ Մորոզովի վերադարձը «Նոր Հայաստան» (տեսանյութ)

Հոկտեմբեր 12, 2018 15:40 Եթե մենք չենք ուզում գնալ համայնավարների ճանապարհով, ապա չպետք է «Նոր Հայաստանում» պավլիկմորոզովություն քարոզենք:
Փաշինյանի մտքինն ու Մարությանի շուրթերինը

Փաշինյանի մտքինն ու Մարությանի շուրթերինը

Հոկտեմբեր 12, 2018 14:11 Մարությանը, կամա թե ակամա, բացահայտեց, որ իր շեֆի պատկերացմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր ուժ չպետք է լինի:
ՀՅԴ-ն կբոյկոտի՞ ընտրությունները

ՀՅԴ-ն կբոյկոտի՞ ընտրությունները

Հոկտեմբեր 11, 2018 14:57 Ի տարբերություն նախորդ խորհրդարանի՝ մենք անգամ ձևական ընդդիմություն չենք ունենա. բոլորը կլինեն հավասար, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար:
Առնետի Սահմանադրությունը

Առնետի Սահմանադրությունը

Հոկտեմբեր 10, 2018 14:51 Հայաստանում հիմա առնետավազք է: Ընդ որում՝ «դուխո՛վ»:
Ո՞ւր կորան ընտրակեղծարարները

Ո՞ւր կորան ընտրակեղծարարները

Հոկտեմբեր 10, 2018 13:50 ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր լքում են խորտակվող նավակը, ոչ թե ընտրակեղծարարներ ու «առնետներ» են, այլ հպարտ քաղաքացիներին միացած հպարտ պատգամավորներ:
Ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ին

Ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ին

Հոկտեմբեր 10, 2018 11:38 Գագիկ Ծառուկյանը քաղաքական «ջոկերի» կարգավիճակը վերջնականապես կորցրեց: ԲՀԿ-ի մասով նոր իշխանություններն ունեն մինիմում և մաքսիմում ծրագրեր:
«Առնետավազքը» և «անասնագողությունը»

«Առնետավազքը» և «անասնագողությունը»

Հոկտեմբեր 09, 2018 23:42 Հայաստանում հիմա «առնետավազքի» բաց առաջնություն է: Հպարտ քաղաքացիներին միանում են հպարտ պատգամավորները:
1998-ին ու 2018-ին տեղի ունեցածների էական տարբերությունը. ո՞րն է «առնետավազքը»

1998-ին ու 2018-ին տեղի ունեցածների էական տարբերությունը. ո՞րն է «առնետավազքը»

Հոկտեմբեր 09, 2018 14:11 2018-ին մենք ականատեսն ենք դառնում «առնետավազքի»: Սա «թավշյա» իշխանափոխություն է, որին մասնակից են դարձրել հպարտ քաղաքացիներին:
Ծառուկյանի վերջին հուշագիրը. ԲՀԿ-ն կանցնի՞ հաջորդ խորհրդարան

Ծառուկյանի վերջին հուշագիրը. ԲՀԿ-ն կանցնի՞ հաջորդ խորհրդարան

Հոկտեմբեր 09, 2018 12:38 2011-ին ու 2018-ին ստորագրած հուշագրերի տարբերությունների մասին. Ծառուկյանի անվերադարձ նահանջը:
«Թողեք՝ աշխատեն»

«Թողեք՝ աշխատեն»

Հոկտեմբեր 08, 2018 14:55 Պետք է թողնել, որպեսզի աշխատի կառավարությունը, աշխատի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որպեսզի տեսնենք, թե ինչի են նրանք ունակ բացի փողոցային պայքարից:
Փաշինյանի ու Ծառուկյանի փոխբացառող սցենարները

Փաշինյանի ու Ծառուկյանի փոխբացառող սցենարները

Հոկտեմբեր 08, 2018 14:27 Ծառուկյանը, վերջին հաշվով, դեմ է նաև Փաշինյանի վարչապետությանը (ԲՀԿ առաջնորդը սեփական սցենարն ունի), բայց այս պահին չի բարձրաձայնում այդ մասին:
Հեղափոխության և հակահեղափոխության մասին

Հեղափոխության և հակահեղափոխության մասին

Հոկտեմբեր 05, 2018 16:46 Իշխանության գալուց հետո ցանկացած հեղափոխական  դառնում է խիստ պահպանողական ու հակահեղափոխական։
Գագիկ Ծառուկյանը՝ հեղափոխության և «ասֆալտին պառկելու» արանքում

Գագիկ Ծառուկյանը՝ հեղափոխության և «ասֆալտին պառկելու» արանքում

Հոկտեմբեր 05, 2018 14:16 Հեղափոխության ախորժակն ուտելիս է բացվում, բայց հեղափոխությունը նաև իր զավակներին խժռելու հատկություն ունի։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբեր 18, 2018 16:22