Քաղաքական

Հոկտեմբեր 10, 2018 10:14

Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք

Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք

ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավոր հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։

Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս կողմից էլ ահաբեկվածությունից կամ պատեհապաշտությունից դրան գնացողների տեքստերը ծանր տպավորություն են թողնում այսօր։ Փաստ է՝ պատեհապաշտության հաղթանակը երբեք երկար չի տևում, միայն արժեզրկման ու բարոյազրկման նոր հիմքեր է ստեղծում։

Քաղաքական ուժերի միջև բանակցությունների փոխարեն յուրաքանչյուր պատգամավորի «հետևից գնալը» նույնն է, ինչ զենքը դնես պատգամավորի ճակատին ու ստիպես կամքդ կատարել: Սա ո´չ իրավական է, ո´չ էլ, առավել ևս, բարոյական: Արդյո՞ք ճակատագրի բերումով նման իրադարձությունների զարգացման կիզակետում հայտնված պատգամավորն ինքն իրեն կհարգի, արդյո՞ք դրանից հետո նրան ինչ – որ մեկը կհարգի:

Ողբերգությունը նրանում է, որ այս բևեռացման, անզիջողականության և բանակցելու ցանկության բացակայության, վերջնագրերով խոսելու հետևանքը հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամ է հասունացնում` արժանապատվության պահպանման զգացողությունից բխող չափազանց վտանգավոր հետևանքներով: Արդար հանգուցալուծում է պետք գտնել, մեկը մյուսին չտրորելու, մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ է պետք գտնել:

Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։

Աժ պատգամավորներ․

Միհրան Հակոբյան

Կարեն Բեքարյան

Արման Սաղաթելյան

Սամվել Ֆարմանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 15:41 Ո՞րն է Սերժ Սարգսյանի հանդեպ Ձեր վերաբերմունքի փոփոխության պատճառը:
«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»

«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»

Հոկտեմբեր 18, 2018 13:47 Խաչատուրովին հետ կանչելու քննարկումները շարունակվում են:
Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Հոկտեմբեր 18, 2018 12:36 «Ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով»։
Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Հոկտեմբեր 17, 2018 21:00 Նախագահի նստավայրում։
Փաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել

Փաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել

Հոկտեմբեր 17, 2018 18:38 ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գործով։
Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Հոկտեմբեր 17, 2018 14:16 Դատարանը բավարարեց փաստաբանի միջնոդությունը։
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը (տեսանյութ)

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը (տեսանյութ)

Հոկտեմբեր 17, 2018 14:07 Կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը:
Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ (լուսանկար)

Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ (լուսանկար)

Հոկտեմբեր 17, 2018 13:07 Փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը:
Փաշինյանը վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելն իրավաբանական հարց է համարում (տեսանյութ)

Փաշինյանը վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելն իրավաբանական հարց է համարում (տեսանյութ)

Հոկտեմբեր 17, 2018 11:26 «Այստեղ քաղաքական հարց չկա, որ ասեմ՝ մեր քաղաքական դիրքորոշումը սա է»։
Քոչարյան․ Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի

Քոչարյան․ Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի

Հոկտեմբեր 17, 2018 08:55 «Միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ»։
ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Հոկտեմբեր 16, 2018 21:23 Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը։
Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց իր պաշտոնից (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց իր պաշտոնից (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2018 20:00 Ասել է, որ նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։
Փաշինյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Փաշինյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Հոկտեմբեր 16, 2018 17:58 Քննարկել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։
Գորիսում ճանապարհ են փակել՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ)

Գորիսում ճանապարհ են փակել՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2018 17:41 Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում։
Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին

Հոկտեմբեր 16, 2018 17:08 Հանրային հեռուստաընկերության եթերում:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբեր 18, 2018 16:22