Քաղաքական

10.10.2018 17:23


Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահյի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»:

Այս խորագրի վերջին նյութերը