Քաղաքական

Հոկտեմբեր 12, 2018 09:10

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները (ուղիղ միացում)

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները (ուղիղ միացում)

Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 11-ին մեկնարկած գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով:

Գագաթնաժողովի հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Կկայանան հայտարարություններ, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթեր կընդունվեն:

Այսօր գագաթնաժողովի մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի վայրն ու ամսաթիվը:

Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Օրն ու ամբողջ գագաթնաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Այս խորագրի վերջին նյութերը

«Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Դեկտեմբեր 18, 2018 14:51 «Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ»,-Լևոն Բաղդասարյան։
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Դեկտեմբեր 18, 2018 09:28 Տևական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն։
Դատարանը մերժել է 2-րդ նախագահի պաշտպանական թիմի միջնորդությունը

Դատարանը մերժել է 2-րդ նախագահի պաշտպանական թիմի միջնորդությունը

Դեկտեմբեր 17, 2018 16:25 Պահանջում էին Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել ներողություն խնդրել։
Լուկաշենկոյի ելույթի նոր մանրամասները Փաշինյանի հետ զրույցից (տեսանյութ)

Լուկաշենկոյի ելույթի նոր մանրամասները Փաշինյանի հետ զրույցից (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2018 09:53 «Ես Նիկոլին ասացի՝ ինչո՞ւ ես լեզուդ մտցրել...: Վախենո՞ւմ ես Վլադիմիր Վլադիմիրովիչից»:
Տասնյակ ընդդիմադիրներ ու ակտիվիստներ են ձերբակալվել Ղազախստանում

Տասնյակ ընդդիմադիրներ ու ակտիվիստներ են ձերբակալվել Ղազախստանում

Դեկտեմբեր 16, 2018 19:04 Փորձել են բարձրաձայնել տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին:
ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները (տեսանյութ)

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 13:08 Ընտրության մասնակիցների թիվը կազմել է 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս։
ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը

ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը

Դեկտեմբեր 15, 2018 20:56 «Շնորհքով ներխուժելուց» հետո։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Դեկտեմբեր 15, 2018 13:19 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Դեկտեմբեր 14, 2018 17:06 Նա ասել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել Արցախի 5 շրջանները Ադրբեջանին։
Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2018 16:50 «Շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,-ասել է Գևորգյանը։
Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Դեկտեմբեր 14, 2018 14:44 Նիկոլ Փաշինյանն այս հարցում «շիլաշփոթ» է ստեղծել:

Թունավորվել են Վանաձորում

Դեկտեմբեր 18, 2018 19:50