Քաղաքական

Հոկտեմբեր 12, 2018 14:53

Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը

Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Տեսանյութում կա երկու հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից, որոնցից մեկը «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցից է, մյուսը՝ արդեն 2018թ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որտեղ նախագահը խոսում է Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին:

Իսկ հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար, Հ2 հեռուստաընլերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: Ըստ մամուլի՝ նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Դարձյալ համաձայն մամուլի, այդ գումարը պետք է հասներ Ռոբերտ Քոչարյանին:

Երկու թեմաների մեկնաբանության խնդրանքով գրավոր հարցերով դիմել ենք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:

Պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։

Ակնհայտ է, որ դա արվում է սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։

Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում։

Հիմա, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին․ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե՛ լինելով նախագահի պաշտոնում, թե՛, առավել ևս, պաշտոնավարումից հետո։ Դրա համար գոյություն ունեն կադաստրի և ռեեստրի պետական համապատասխան ծառայությունները։

Այս ամենը մի բան է նշանակում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, բայց արդեն կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո։ Եվ դա արվում է դեռևս պաշտոնավարող այն պաշտոնյաների կողմից, որոնք հրապարակայնորեն «բռնվել են» Քոչարյանի կալանքի հարցում դատավորի վրա ճնշում գործադրելու հանցավոր դավադրության մեջ:

Ինչ վերաբերում է Սիվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»։

Հետգրություն՝ 2rd.am-ի կողմից. Պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ոչ միայն «Գոլդեն Փելես», այլև «Երևան», «Մետրոպոլ», «Արարատ», «Մարիոթ», «Թուֆենկյան» և տասնյակ այլ հյուրանոցների բացման արարողություններին:

Աղբյուրը՝ 2rd.am

Այս խորագրի վերջին նյութերը

ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը

ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը

Դեկտեմբեր 15, 2018 20:56 «Շնորհքով ներխուժելուց» հետո։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Դեկտեմբեր 15, 2018 13:19 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի մասին

Դեկտեմբեր 14, 2018 17:06 Նա ասել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել Արցախի 5 շրջանները Ադրբեջանին։
Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2018 16:50 «Շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,-ասել է Գևորգյանը։
Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ

Դեկտեմբեր 14, 2018 14:44 Նիկոլ Փաշինյանն այս հարցում «շիլաշփոթ» է ստեղծել:
Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին․ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (տեսանյութ)

Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին․ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (տեսանյութ)

Դեկտեմբեր 14, 2018 12:47 Ջալալ Հարությունյանն էլ նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ։
Հաստատվել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Հաստատվել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Դեկտեմբեր 14, 2018 09:26 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Վալերի Սեմերիկովը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

Վալերի Սեմերիկովը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 14, 2018 09:09 ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին

Դեկտեմբեր 13, 2018 18:48 «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով»։
Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Դեկտեմբեր 13, 2018 16:51 Քննարկել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Դատարանը որոշեց Վաչագան Ղազարյանի  կալանքը երկարաձգել ևս երկու ամսով

Դատարանը որոշեց Վաչագան Ղազարյանի կալանքը երկարաձգել ևս երկու ամսով

Դեկտեմբեր 13, 2018 15:17 Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։
Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Դեկտեմբեր 13, 2018 13:42 Այնտեղ է լինելու նաև Լավրովը, ով հանդիպելու է Ալիևի հետ։
Ռուսաստանից չեն շտապում շնորհավորել Փաշինյանին. Զախարովայի մեկնաբանությունը

Ռուսաստանից չեն շտապում շնորհավորել Փաշինյանին. Զախարովայի մեկնաբանությունը

Դեկտեմբեր 13, 2018 13:01 «Հայաստանում ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների»,-ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից

Դեկտեմբեր 13, 2018 12:50 Այժմ շարունակում է բուժման կուրսը Մոսկվայում։