Աշխարհ

Հոկտեմբեր 12, 2018 17:50

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականն ազատ արձակվեց

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականն ազատ արձակվեց

Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով արդեն 2 տարուց ավելի կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ դատարանը կայացրել է որոշում։

Հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցանքների դատարանում ընթանում էր Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատախազությունը պահանջել էր Բրանսոնի նկատմամբ սահմանել 5-15 տարվա ազատազրկում։

Սակայն դատարանը համեմատարաբար մեղմ պատիժ է սահմանել։ Բրանսոնը դատապարտվել է 3 տարի 1 ամիս և 15 օր ազատազրկման։ Հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին։

Վերացվել է նաև Թուրքիայից դուրս գալու արգելքը նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վրաստանում երեխայի աղմուկի պատճառով օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել

Վրաստանում երեխայի աղմուկի պատճառով օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել

Հոկտեմբեր 18, 2018 18:55 Այդ լուրը հիթ է դարձել սոցցանցերի վրացական տիրույթում:
Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Հոկտեմբեր 18, 2018 18:01 «Կորցրեցինք աշխարհի ամենալավ լուսանկարիչներից մեկին»:
Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Հոկտեմբեր 18, 2018 15:26 Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է:
Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 15:08 Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը։
Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)

Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 10:38 Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։
Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Հոկտեմբեր 17, 2018 19:13 Այն նախատեսվում է հասցնել 20 միլիարդ դոլարի:
Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հոկտեմբեր 17, 2018 08:51 Աղքատությունը համարվում է մարդու իրավունքների խախտում։
Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները

Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները

Հոկտեմբեր 16, 2018 18:44 Իշխանությունների դեմ «տեռաբայտերով» կոմպրոմատ ունի։
Թե ինչպես են հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները պատգամավորներին և նախարարներին պատկանող էլիտար տներ են հայտնաբերել (լուսանկար)

Թե ինչպես են հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները պատգամավորներին և նախարարներին պատկանող էլիտար տներ են հայտնաբերել (լուսանկար)

Հոկտեմբեր 16, 2018 16:33 Այդ ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել «Վրացական երազանքի»՝ իշխանության գալուց հետո։
Սողանք Բաքվում. փլուզումները շարունակվում են

Սողանք Բաքվում. փլուզումները շարունակվում են

Հոկտեմբեր 16, 2018 16:00 Սողանքի պատճառը կոյուղու բացակայությունն է։
Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ)

Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2018 08:43 Առաջարկել է համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: 
Այսօր նշվում է Պարենի համաշխարհային օրը

Այսօր նշվում է Պարենի համաշխարհային օրը

Հոկտեմբեր 16, 2018 08:43 Այն հաստատվել է 1979թ.՝ ՄԱԿ-ի կողմից։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

Հոկտեմբեր 15, 2018 20:53 «Ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը, պաշտոնակատարների՞: Դա ոչ տրամաբանական է, ոչ էլ ճիշտ»,-ասել է Կալաշնիկովը:
Հայաստանին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստը կհրավիրվի Ադրբեջան

Հայաստանին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստը կհրավիրվի Ադրբեջան

Հոկտեմբեր 15, 2018 19:10 Չիպոլինայի գոլի շնորհիվ հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբեր 18, 2018 16:22