Աշխարհ

Հոկտեմբեր 12, 2018 19:04

Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում. թուրք լրագրողի անդրադարձը

Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում. թուրք լրագրողի անդրադարձը

Թուրքական «Posta» թերթի լրագրող Օրալ Չալըշլարն իր «Թուրքալեզու թատրոնի արգելումը Ռըդվան փաշայի կողմից» հոդվածում անդրադարձել է ազգային փոքրամասնությունների թուրքալեզու թատրոնի գործունեությանը 20-րդ դարասկզբին:

Հոդվածի հեղինակն օգտվել է Նեսիմ Օվադյա Իզրաիլի «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքից:

Չալըշլարը նշում է, որ թուրքալեզու թատրոնի գործունեությունն արգելվել է 1905-1906թթ. քաղաքապետ Ռըդվան փաշայի կողմից, ով հիմնել է տվել Թեփեբաշըում գտնվող ամառային և ձմեռային թատրոնը, օգնել է, որ Եվրոպայից Օսմանյան Թուրքիա գան ճանաչված խմբեր:

Թե ինչու՞ է արգելվել թատրոնը, լրագրողը գրում է. «Թատրոնի արգելման պատճառը նշված է Նեսիմ Օվադյա Իզրաիլի` նոր հրատարակված «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքում:

«Ռըդվան փաշան չէր ցանկանում, որ թատրոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող որդին` Ռեշաթը, այս բնագավառում գործունեություն ծավալեր: Այդ իսկ պատճառով փաշան արգելում է Ստամբուլում թատերախաղ բեմականացնել և միայն թույլ է տալիս այլազգի «Քարագյոզի» և «Մեդդահի» թատերական ներկայացումները: Թատերախմբերը հուսահատությունից լքում են Ստամբուլը»:

Իսկ ինչպե՞ս վերջ դրվեց այս արգելքին. 1906թ. Ռըդվան փաշան սպանվեց իր դեմ կատարված մահափորձի հետևանքով և արգելքը վերացավ»:

Հոդվածագիրը հայտնում է, որ այս գիրքը Նեսիմ Օվադյայի 3-րդ գիրքն է: Առաջին գիրքը 1915թ. ցեղասպանության զոհ դարձած օսմանյան մեջլիսի (խորհրդարանի) հայ պատգամավոր Գրիգոր Զոհրապի կենսագրությունն էր:

«Երկրորդ գրքում` «24 ապրիլ 1915. Ստամբուլ, Չանքըրը, Այաշ, Անկարա» պատմում էր հայ մտավորականների հետ կատարվածի մասին»-գրում է նա:

Չալըշլարի պարզաբանմամբ` Նեսիմն այս անգամ, հիմք ընդունելով թատերական գործիչ Շահինյաններին, ովքեր իր կնոջ ազգականներն էին, ընթերցողի դատին է հանձնում հայկական թատրոնի պատմությունը:

«Առաջին անգամ հրատարակված փաստաթղթերով ծանոթանում ենք մեր նոր շրջանի պատմության անհայտ կողմի հետ»,- ընդգծում է լրագրողը:

«Գրքում, որտեղ ներկայացվում է օսմանյան և թուրքական թատրոններում հայերի հիմնադիր դերը, միևնույն ժամանակ լույս է սփռվում փոքրամասնությունների պատմության վրա»:

Ըստ հոդվածագրի` գրքի ուշագրավ տեղեկություններից մեկը վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին նացիստներին հարելու համար մեղադրվող վարչապետ Շուքրու Սարաչօղլուին (1942-46): Երբ նացիստները հանձնվում են, Անկարայի «Անատոլիական ակումբում» 1945թ. սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիս է անցկացվում, որտեղ առաջին անգամ հրավիրված է լինում նաև հայկական մամուլը:

Հեղինակը նշում է, որ հանդիպման ժամանակ Սարաչօղլուն անսպասելի վերաբերմունք է ցուցաբերում և հայտարարում, որ արդեն փոքրամասնությունները նույնպես կարող են պահեստային սպա լինել: Հայկական ժամանակ թերթի լրագրող Սուրեն Շամլյանը հարց է ուղղում Սարաչօղլուին, թե ե՞րբ է վերանալու հայալեզու թատրոնի արգելքը:

Սարաչօղլուն պատասխանում է. «Առաջին անգամ եմ նման լուր լսում: Ի՞նչ խնդիր կա, եթե լինում են հունալեզու կամ այլ լեզվով թատերական ներկայացումներ, ապա հայերեն էլ թող լինի: Հաշվի առնելով այն, որ փոքրամասնությունների հետ կապված հարցերում այլ լեզուներին արտոնություններ են տրվում, ապա որևէ պատճառ չկա, որպեսզի չլինի հայերեն ներկայացում կամ երաժշտական միջոցառում...

Նեսիմի գիրքը փաստաթղթերով պատմում է, թե ինչպես է զուգահեռ ընթացել հայ թատերական գործիչների պատմությունը և մեր (խմբ. թուրքերի) ժողովրդավարացման ճանապարհը»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վրաստանում երեխայի աղմուկի պատճառով օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել

Վրաստանում երեխայի աղմուկի պատճառով օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել

Հոկտեմբեր 18, 2018 18:55 Այդ լուրը հիթ է դարձել սոցցանցերի վրացական տիրույթում:
Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Հոկտեմբեր 18, 2018 18:01 «Կորցրեցինք աշխարհի ամենալավ լուսանկարիչներից մեկին»:
Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Հոկտեմբեր 18, 2018 15:26 Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է:
Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 15:08 Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը։
Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)

Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 10:38 Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։
Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Հոկտեմբեր 17, 2018 19:13 Այն նախատեսվում է հասցնել 20 միլիարդ դոլարի:
Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հոկտեմբեր 17, 2018 08:51 Աղքատությունը համարվում է մարդու իրավունքների խախտում։
Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները

Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները

Հոկտեմբեր 16, 2018 18:44 Իշխանությունների դեմ «տեռաբայտերով» կոմպրոմատ ունի։
Թե ինչպես են հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները պատգամավորներին և նախարարներին պատկանող էլիտար տներ են հայտնաբերել (լուսանկար)

Թե ինչպես են հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները պատգամավորներին և նախարարներին պատկանող էլիտար տներ են հայտնաբերել (լուսանկար)

Հոկտեմբեր 16, 2018 16:33 Այդ ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել «Վրացական երազանքի»՝ իշխանության գալուց հետո։
Սողանք Բաքվում. փլուզումները շարունակվում են

Սողանք Բաքվում. փլուզումները շարունակվում են

Հոկտեմբեր 16, 2018 16:00 Սողանքի պատճառը կոյուղու բացակայությունն է։
Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ)

Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2018 08:43 Առաջարկել է համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: 
Այսօր նշվում է Պարենի համաշխարհային օրը

Այսօր նշվում է Պարենի համաշխարհային օրը

Հոկտեմբեր 16, 2018 08:43 Այն հաստատվել է 1979թ.՝ ՄԱԿ-ի կողմից։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

Հոկտեմբեր 15, 2018 20:53 «Ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը, պաշտոնակատարների՞: Դա ոչ տրամաբանական է, ոչ էլ ճիշտ»,-ասել է Կալաշնիկովը:
Հայաստանին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստը կհրավիրվի Ադրբեջան

Հայաստանին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստը կհրավիրվի Ադրբեջան

Հոկտեմբեր 15, 2018 19:10 Չիպոլինայի գոլի շնորհիվ հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբեր 18, 2018 16:22