Լրահոս

16.10.2018 14:11


Հանրապետության հրապարակում 10 երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

Հանրապետության հրապարակում 10 երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, նույն վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի, Ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն և մարմնական վնասվածք կատարելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 16-ամյա Հակոբ Զ.-ն, 20-ամյա Տիգրան Գ.-ն, 16-ամյա Վահագն Շ.-ն, 21-ամյա Հրաչյա Պ.-ն, 20-ամյա Վահան Ֆ.-ն, 16-ամյա Արման Գ.-ն, 20-ամյա Բորիս Ղ.-ն, 17-ամյա Արման Պ.-ն, 24-ամյա Ավետիք Բ.-ն և 19-ամյա Ռոբերտ Ա.-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք տևական ժամանակ Հանրապետության հրապարակում անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ էլ Ավետիք Բ.-ն և Բորիս Ղ.-ն դանակահարել են միմյանց՝ մարմնի տարբեր մասերին պատճառալեով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցների մի մասը Երևանի, մի մասը՝ Շիրակի մարզի բնակիչներ են։

Այս խորագրի վերջին նյութերը