Տնտեսական

16.10.2018 14:30


Միլսը Ամուլսարի հանքի մասին․ «Միամտություն է մտածել, որ դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության առումով»

Միլսը Ամուլսարի հանքի մասին․ «Միամտություն է մտածել, որ դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության առումով»

Ինչպես հայտնում է evnreport.com-ը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ չկա ոչ մի ապացույց Լիդիանի կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ:

«Ես նաև տեղյակ չեմ որևէ ապացույցի առ այն, որ նրանք խախտել են բնապահպանական նորմեր,-նշել է դեսպանը,-Ծրագրի ֆինանասավորումը ապահովել են բաժնետերերը և ներդրողները, սկզբնական ֆինանսավորումը եկել է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի նման կազմակերպություններին: Նրանք ունեն իրենց բնապահպանական պահանջները, որոնք պարտադիր են հանքարդյունաբերական նման ծրագրերի մեջ ներգրավվելուց առաջ»:

Դեպսանը նաև ասել է, որ մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ծրագիրը նույնիսկ չէր էլ սկսել հանքարդյունահանումը:

«Ծրագիրը դեռ շինարարության փուլում է, դեռ չեն սկսել հանքարդյունաբերությունը, և ստացվում է, որ հանքավայրը փակվել է առանց բնապահպանական որևէ իրական վտանգի առկայության,-նշել է Միլը,-Կարելի էր ևս մեկ բնապահպանական հետազոտություն անցլացնել, եթե Ընկերությունը և կառավարությունը նման որոշում կայացնեին, և միաժամանակ շարունակել շինարարությունը։ Ինչո՞ւ են աշխատանքները կանգնեցվել հիմա, ես չեմ հասկանում»:

Դիվանագետը նաև ավելացրել է, որ Հայաստանում կա 27 այլ մետաղական հանք, և դրանցից ոչ մեկը չեն կանգնեցվել․

«Նույնիսկ եթե ես ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են... միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության առումով»:

Դեսպան Միլսի խոսքերով, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշներով աշխատող ծրագիր է, որը արդեն «բավական շատ քայլեր է արել» և ոչ մի կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու ապացույց չկա, մինչդեռ աշխատանքները դադարեցվել են «առանց կառավարության կողմից իրավական որոշման»:

Ցուցարարները փակել են հանք տանող ճանապարհը, նշել է Միլսը՝ ասելով, որ թեև ինքը քաղաքացիական անհնազանդության ուժի հանդեպ մեծ հավատ ունի, բայց «Նման գործողություններն արդարացված են, եթե իրավիճակը, օրինակ, այս տարվա ապրիլ-մայիսի իրավիճակն է և տեսակետները արտահայտելու այլ եղանակ չկա:

«Ես չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որը արդարացնում է հարյուրավոր մարդկանց աշխատանքի կորուստը և այս ներդրման չեղարկումը»:

Միլսի խոսքերով, ԱՄՆ գործարարները և ներդրողները բավարար իրազեկ են, և կհասկանային, եթե Հայաստանի կառավարությունը վերանայեր ծրագիրը, եթե ինչ-որ օրինազանցության ապացույց լիներ:

«Բայց նման ոչ մի ապացույց չկա, և տպավորություն է ստեղծվում, որ սա արվում է առանց պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության և դա շատ մտահոգիչ է,-ասել է դեսպան Միլսը,-Դա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր և սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ, գիտեք... Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, և դուք պետք է ինքներդ եզրակացնեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»:

Այս խորագրի վերջին նյութերը