Քաղաքական

16.10.2018 17:41


Գորիսում ճանապարհ են փակել՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ)

Գորիսում ճանապարհ են փակել՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ)

Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը կառավարության կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ:

Ակցիայի մասնակիցները հիմնականում Գորիսի բնակիչներ են: Ճանապարհին կուտակված որոշ մեքենաների վարորդներ դժգոհություն են հայտնում ճանապարհը փակելու վերաբերյալ: Տեղում են նաեւ ոստիկանության ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ Հետք

Այս խորագրի վերջին նյութերը