Քաղաքական

18.10.2018 18:28


Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար․ դա հրաշք էր․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար․ դա հրաշք էր․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ն է վերջինիս տեսակետը՝ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի, վերջինս կուսակցություն է հիմնելու։

Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ մեկ տարի է՝ իրեն այդ հարցն ուղղում են, ինչին ի պատասխան նշում է, որ ինքը գործ ունի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իսկ շուտով, երբ կհրապարակվեն նաև իրենց կուսակցության ընտրացուցակները, լրագրողները կծանոթանան նաև իրենց թեկնածուների հետ։

ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև ներդրումներ անելու վերաբերյալ իր նախկինում ասած հայտարարություններին և նշեց, որ դրանք իրականություն կդառնային, եթե իր թիմը կարողանար ընտրությունների ժամանակ մեծամասնություն վերցնել, ուստի այժմ իրենք Երևանի ավագանիում իրենց հինգ ավագանիով կկարողանան միայն բարձրաձայնել քաղաքացիների խնդիրները։

Խոսելով հեղափոխության օրերի մասին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ այդ ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը կարող էր հրաժարական, տալ․ դա հրաշք էր։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը