Տնտեսական

20.10.2018 12:28


Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,942,964 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,942,964 ԱՄՆ դոլար
Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,942,964 ԱՄՆ դոլար 483.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,538,886 ԱՄՆ դոլար 484.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 484.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,509,663 եվրո 556.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,198,709 եվրո 560.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,136,969,617 ՌԴ ռուբլի 7.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 982,195,706 ՌԴ ռուբլի 7.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև իրականացվել է 21,500,000 ՌԴ ռուբլու առք և վաճառք 7,34 դրամ մեկ ՌԴ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 8-14 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը