Աշխարհ

21.10.2018 08:09


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հոկտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ Թարթառի զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան լրատվակայքը։

Զինծառայողը եղել է Բաքվի բնակիչ։ Հարազատները արդեն թաղել են նրան։ Մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չի, թեև մտերիմները հայտարարել են, որ նրան սպանել է դասակի հրամանատարը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարություն չի արել այս մասին։ Նախարարությունից չեն պատասխանել նաև Մեյդանի հարցումներին։

Նշենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 30 զինծառայողի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը