Լրահոս

21.10.2018 18:18


Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Մեսչյանը:

Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»:

Այս խորագրի վերջին նյութերը