Մեկնաբանություն

22.10.2018 13:15


Ի՞նչ բացահայտեցին ՏԻՄ ընտրությունները

Ի՞նչ բացահայտեցին ՏԻՄ ընտրությունները

Երևանում ու մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունները որոշ գնահատականներ տալու և նախնական եզրահանգումներ անելու հնարավորություն են տալիս:

1.Հին իշխանությունը մերժվել է, բայց չի մերժվել հին իշխանության գործելաոճը՝ տեղական իշխանության վրա պրոյեկտել կենտրոնական իշխանության ազդեցությունը: Եթե նախկինում ՀՀԿ-ականներն էին դառնում համայնքապետեր, ապա հիմա՝ ՔՊԿ-ականները: Ամեն ինչ նույնն է ու կանխատեսելի:

2.Ընտրողների մասնակիցների քանակը ցածր է՝ միջինը 43 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ հեղափոխական էյֆորիա կոչվածը չկա: Չեն օգնում անգամ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երը և «Դուխո՛վ» գլխարկները:

3.Ընտրողները ցածր մասնակցություն են ցուցաբերում, քանի որ այլընտրանքային թեկնածու չկա և ընտրություններն, ըստ էության, անցնում են առանց մրցակցության:

4.Միակ քաղաքը, որտեղ իրական մրցակցություն կար իշխանության ու ոչ իշխանության թեկնածուների միջև, Կապանն էր: Մրցակցության արդյունքում արձանագրվեց բարձր մասնակցության տոկոս և նիկոլական թեկնածուն պարտվեց: Այսինքն՝ հենց որ իրական այլընտրանք հայտնվեց իշխանության թեկնածուին, ժողովուրդն իր կարծիքն ասեց: Մյուս համայնքներում դա չի եղել, քանզի իրական այլընտրանք չեն տեսել ու գերադասել են տանը մնալ, քան գնալ ընտրատեղամաս: Օրինակ՝ Երևանում չկար իրական կռիվ տվող, այլապես Կապանի արդյունքները կարող էին արձանագրվել:

Սրանք, կրկնենք, նախնական գնահատականներ են, որոնք օրինաչափության վերածվելու միտում ունեն:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի չէր ուզում, որպեսզի Հրազդանի քաղաքապետ ընտրվի ՔՊԿ դե յուրե ղեկավար Սասուն Միքայելյանի որդին, ով ՔՊԿ Հրազդանի կառույցի ղեկավարն է, ապա կարող ենք ասել, որ իշխանությունները պարտվել են ոչ միայն Կապանում, այլ նաև Հրազդանում:

Այս խորագրի վերջին նյութերը