Քաղաքական

24.10.2018 15:50


Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ը 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում։

ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «ԵԼՔ»-ը ձեռնպահ քվեարկեց։

Քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրվելու կապակցությամբ։

Դեմ քվեարկած միակ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, և եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը