Աշխարհ

25.10.2018 20:41


Վթարի է ենթարկվել ադրբեջանցի երկու զինծառայող

Վթարի է ենթարկվել ադրբեջանցի երկու զինծառայող

Հոկտեմբերի 25-ին Բաքվի Խաթայի շրջանում վթարի են ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ 1997թ․ ծնված Վուգար Մամեդովը և 1998թ․ ծնված Դենիզ Գասիմովը։ Այս մասին ադրբեջանական Virtualaz.org լրատվակայքին հայտնել էԱդրբեջանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Փերվիզ Աբուբաքիրը։

Աղբյուրը հայտնում է, որ զինծառայողները տարբեր տրավմաներով և կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության։ Վթարի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը