Աշխարհ

26.10.2018 09:10


ԵԼ. «Արսենալ»-ը շարունակում է հաղթել. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալ»-ը շարունակում է հաղթել. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ:

E խմբում Լոնդոնի «Արսենալը» Լիսաբոնում մրցեց «Սպորտինգի» հետ: Համառ պայքարում անցած խաղում լոնդոնյան ակումբը կարողացավ հաղթանակ տոնել նվազագույն հաշվով: Միակ գնդակը խաղի 77-րդ րոպեին հեղինակեց Դենի Ուելբեքը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Մեր ընտրանու խաղացողը դեղին քարտով զգուշացվեց 52-րդ րոպեին:

Խմբի մյուս խաղում «Վորսկլան» հյուընկալվելիս հաղթեց «Ղարաբաղին» 1:0 հաշվով:

Այս տուրից հետո «Արսենալը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սպորտինգը» 6 միավորով երկրորդն է: «Վորսկլան» իր ակտիվում ունի 3 միավոր և երրորդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է «Ղարաբաղը», ով իր ակտիվում ոչ մի միավոր չունի:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը