Քաղաքական

26.10.2018 14:57


Վ. Բաղդասարյան․ Վարչապետի ընտրության 2-րդ փուլի ժամանակ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրելու

Վ. Բաղդասարյան․ Վարչապետի ընտրության 2-րդ փուլի ժամանակ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրելու

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ թեև ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի հապճեպ փոփոխություններին և դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն, սակայն երկրորդ փուլով վարչապետի ընտրության ժամանակ թեկնածու չի առաջադրի։

Նա նաև նշել է, որ առաջիկա օրերին ՀՀԿ–ն որոշում կկայացնի և ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարություն կանի, բայց միանշանակ է, որ ցուցակը լինելու է քաղաքական։

«Մեր մասնակցության դեպքում պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ։ Պետք է լինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,-նշել է Վ․Բաղդասարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը