Քաղաքական

26.10.2018 15:12


«Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը օլիգարխներ չեն». Հովիկ Աղազարյան

«Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը օլիգարխներ չեն». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն չի հայտնվի խորհրդարանում: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մրցակից է համարում ԲՀԿ-ին, «Լույս»-ին եւ «Սասնա ծռեր»-ին:

«ՀՀԿ-ում կան շատ լավ քաղաքական գործիչներ, բայց իրենց համար դժվար կլինի հայտնվել ԱԺ-ում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ իրենք այս անգամ խորհրդարանից դուրս կմնան: Ես անկեղծորեն կուզեի, որ ՀՀԿ-ն մաքրված ներկայանար այս ընտրություններին: ՀՀԿ-ում էլ կան քաղաքական գործիչներ, որոնք ցանկալի կլիներ, որ ընտրվեին, բայց դա այդպես չի լինելու»,-ասաց նա:

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ այս ընտրություններում հնարավոր չի լինի փողով կեղծել քաղաքացիների քվեն:

«Եթե որեւէ մեկն իշխանությունը ձեռք է բերում փողով, դա համարվում է հակապետական արարք՝ անգամ պետական դավաճանություն»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում օլիգարխներ չկան, պատգամավորն ասաց.

«Սամվել Ալեքսյանին, Արտակ Սարգսյանին եւ մյուսներին կարելի է դիտարկել որպես մեծահարուստներ եւ ոչ թե օլիգարխներ: Սամվել Ալեքսանյանը նախկինում իր եկամուտների մի մասը տալիս էր իշխանության վերին օղակնեի ներկայացուցիչներին եւ դրա դիմաց ստանում համապատասխան դաբռոներ այս կամ այն տնտեսական իրավիճակը ստեղծելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս նման քաղաքականություն չի տարվում:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը