Աշխարհ

28.10.2018 12:10


Ամենացածր ակտիվությունն՝ Ախալքալաքում

Ամենացածր ակտիվությունն՝ Ախալքալաքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ 10:00-ի դրությամբ ընտրողների ամենացածր ակտիվությունը նկատվել է Ախալքալաքում։

Ախալքալաքում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 38000 ընտրող, ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1683 մարդ, այսինքն գրանցված ընտրողների 4,4%-ը։

Ընդհանուր ակտիվությունը 10:00-ի համար կազմել է 6,15%, որը հավասար է 215 հազար 329 ընտրողի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այս պահի դրությամբ, ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ամբրոլաուրիում (11%) և Ցագերիում (10,4%):

ԿԸՀ-ի տեղեկությամբ, այս պահի դրությամբ քվեարկությունն ընթանում է խաղաղ միջավայրում:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը