Աշխարհ

30.10.2018 16:26


Ախալքալաքում հարձակվել են ընդդիմության նախընտրական շտաբի վրա

Ախալքալաքում հարձակվել են ընդդիմության նախընտրական շտաբի վրա

Ախալքալաքում հարձակվել են նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի անդամի վրա ու ծեծի ենթարկել: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Նախընտրական շտաբի անդամ Աշոտ Ռայիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղում ոստիկաններ են մոբիլիզացված:

Ականատեսները հեռուստաընկերությանը պատմել են, որ անհայտ անձինք ներխուժել են շտաբ ու ֆիզիկական ուժ գործադրել շտաբի անդամների վրա: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները իշխող «Վրացական երազանքի» տարածաշրջանի գրասենյակի ակտիվիստներն են եղել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը