Հարցազրույց

Հոկտեմբեր 30, 2018 20:24

Ազնավուրը մեծ մարդ էր, հանճար. Ժերեմի Դելվերը՝ Հայաստանի, Ազնավուրի ու մյուզիքլում երգելու մասին (տեսանյութ)

Ազնավուրը մեծ մարդ էր, հանճար. Ժերեմի Դելվերը՝ Հայաստանի, Ազնավուրի ու մյուզիքլում երգելու մասին (տեսանյութ)

Նա ընդամենը մեկ հայկական երգ երգեց ու այդ երգով կարողացավ գրավել աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի սրտերը: Ֆրանսիացի բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը համահայկական սիրո արժանացավ այն բանից հետո, երբ լեգենդար Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ գեղեցիկ մեկնաբանությամբ ներկայացրեց «Հայկական վալս» ստեղծագործությունը՝ չտիրապետելով հայերենին: Դելվերը Հայաստանում է, Երևանում մասնակցում է «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին՝ այստեղ ներկայացնելով հայերի սրտերը գերած ստեղծագործությունը:

Ժերեմին անկեղծանում է՝ իր փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ երգիչ, որովհետև Ֆրանսիայում բազում տաղանդավոր արտիստներ կան: Բայց բախտը ժպտաց հենց իրեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում երգիչը պատմում է Հայաստան այցի, Շառլ Ազնավուրի երգերի ու մյուզիքլում երգելու երազանքի մասին:

Համահայաստանյան սեր՝ մեկ երգից հետո

Չէի սպասում, որ երգից հետո նման արձագանք կլինի: Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբում բոլորս շատ զարմացանք նման արձագանքից, որովհետև պարզապես մեր գործն էինք անում: Մենք Ֆրանսիայում հաճախ ենք ելույթ ունենում մեծ մարդկանց հրաժեշտի արարողություններին: Շատ կարճ ժամանակ ունեինք կազմակերպչական առումով ամեն ինչ հասցնելու համար: Մենք շատ կենտրոնացած էինք աշխատում ու, անկեղծ ասած, չէինք սպասում նման արձագանքի, աղմուկի, սիրո:

Սեր երաժշտության նկատմամբ

Ես երաժիշտների ընտանիքից չեմ: Սովորել եմ պատմություն և աշխարհաքաղաքականություն, դրանից հետո ընդունվել կոնսերվատորիա, և իմ կյանքը փոխվել է: Երգել եմ տարբեր երգչախմբերում, հետո հայտ եմ ներկայացրել՝ երգելու Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբում: Տղամարդկանց ֆանտաստիկ խումբ է, որը ղեկավարում են երկու կին: Մենք բազմաթիվ արարողությունների ենք մասնակցում, Ֆրանսիայում համերգներ տալիս: Երբեմն ելույթ ենք ունենում եվրոպական երկրներում:

Երբ փոքր էի, և ռադիոյից երաժշտություն էր հնչում, միշտ ձայնակցում էի, երգում: Այդ թվում՝ նաև Շառլ Ազնավուրի երգերը: Բայց այդ ժամանակ դասական երաժշտություն չէի պարապում: Ֆրանսիայում ավագ դպրոցում սովորելու տարիներին բացահայտեցի դասական երաժշտությունը: 20 տարեկան էի, երբ ընդունվեցի կոնսերվատորիա, հիմա գրեթե 34 տարեկան եմ:

Որևէ գործիք չեմ նվագում: Իմ միակ գործիքը ձայնս է:

154724

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի հնարավոր այցը Հայաստան

Իհարկե, ես սիրում եմ դասական երաժշտություն, բայց սիրում եմ նաև ջազ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ եղանք «Մեցցո» ակումբում: Ուղղակի հիասքանչ էր: Ջազ շատ եմ սիրում, իմ տանն էլ շատ եմ ջազ երաժշտություն լսում, որովհետև այն շատ գեղեցիկ է:

Մենք Լիլիթ Մակունցի և Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել ենք ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի՝ Հայաստանում հնարավոր հյուրախաղերի կազմակերպումը: Մեր երգչախումբն այնքա՜ն գեղեցիկ երկացանկ ունի, հուսով եմ, որ մի օր կկարողանանք այն ցույց տալ հայ ունկնդրին: Իհարկե, դա կապված է մեծ ծախսերի հետ, որովհետև երգչախմբում 40 երգիչ է, գումարած՝ դաշնակահար, դիրիժորներ, դիրիժորի ասիստենտ և այլք: Գիտեմ, որ հեշտ նախագիծ չէ: Բայց ես ցանկանում եմ իմ գործընկերներին ցույց տալ Հայաստանը, որովհետև դուք հիանալի, ջերմ, բարի մարդիկ եք: Նրանք արժանի են տեսնելու այս ամենը: Ազնավուրի հոգեհանգստին միայն ես չէի երգում: Նրանք բոլորն ինձ հետ էին: Ես այսօր այստեղ մենակ եմ, և նրանք էլ պետք է գան Հայաստան:

Երաժշտությունն ու արշավները

Ես շատ եմ սիրում արշավների մասնակցել, սարեր մագլցել, գեղեցիկ բնապատկերներ տեսնել: Ֆրանսիան շատ գեղեցիկ երկիր է: Հուսով եմ՝ նաև Հայաստանում էլ արշավների կմասնակցեմ: ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ինձ հրավիրել է իր հետ արշավի: Հուսով եմ՝ կատակ չէր, որովհետև շատ եմ սիրում արշավներ: Եվ հույս ունեմ, որ կիրականացնենք այդ գաղափարը, որովհետև այստեղ հիասքանչ բնապատկերներ կան: Բնաշխարհն ինձ ոգեշնչում է, ես շատ եմ սիրում լինել բնության գրկում:

Բացի այդ, շատ եմ սիրում ոչինչ չանել: Ուղղակի հանգստանալ գյուղում: Սիրում եմ հանդիպել ընկերներիս հետ: Ընկերներիցս շատերն են երաժիշտներ, հաճախ չենք հանդիպում, քանի որ մշտապես շրջագայությունների մեջ ենք:

Ես վայելում եմ կյանքը: Կյանքն իրոք շատ կարճ է, պետք է պարզապես վայելել այն:

Ես ֆրանսիացի եմ, սիրում եմ նաև համեղ սնվել, լավ գինի ըմպել: Այստեղ պարզապես հիանալի գինի խմեցի: Հայկական խոհանոցը շատ լավն է, Գառնիում շատ համեղ խորոված համտեսեցինք:

Հայաստանում հանդես գալը՝ մեծ պատիվ

Պետք է ասեմ, որ այստեղ շատ բան չեմ հասցրել տեսնել: Բազում լրագրողների հանդիպեցի (ծիծաղում է): Գրաֆիկս հագեցած է բազում հանդիպումերով, փորձերով: Շատ կարճատև ճանապարհորդություն է: Արդեն հանդես եմ եկել օպերային թատրոնում: Շնորհակալ եմ Հայկ Պետրոսյանին Շառլ Ազնավուրին նվիրված այս հիանալի համերգը կազմակերպելու համար:

Մեծ պատիվ է, որ ինձ հրավիրել են, որովհետև, գիտե՞ք, ես պարզապես լավ երգիչ եմ, բայց իմ երկրում այնքա՜ն լավ երգիչներ կան: Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, որ այստեղ եմ:

Բացահայտելով Ազնավուրին

Ես շատ փոքր էի, երբ բացահայտեցի Շառլ Ազնավուրին: Իմ մայրիկն ու հայրիկը շատ են լսել ֆրանսիական երգեր, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի գործերը: Ազնավուրը կարծես եղել է իմ ընկերը: Ես երեք անգամ հեռվից տեսել եմ նրան, բայց անձնապես չեմ ճանաչել: Բայց ես նրա երկրպագուն եմ եղել:

Շատ սիրելի երգեր ունեմ նրա երկացանկից՝ La Bohème-ը, La mamma-ն, Mourir d'aimer-ը, Hier Encore-ը… Գիտե՞ք, այնքա՜ն շատ են: Ազնավուրը մեծ մարդ էր, հանճար, այնքա՜ն երգեր ունի գրած:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը.  Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:45 «Lեգիտիմության թուղթը» Նիկոլ Փաշինյանը տեսել էր։
«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։
Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան (տեսանյութ)

Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 22:20 Պետք է ձևավորվի լուրջ այլընտրանք այս իշխանությանը:
«Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

«Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 14:50 Իշխանություններն անլուրջ քաղաքականություն են վարում։
Շոկային զարգացումներ են սպասվում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Շոկային զարգացումներ են սպասվում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 08:15 Մենք մի էքսպերիմենտի մեջ ենք, որը կոչվում է անվերջ հեղափոխություն։
«Դատավոր Դանիելյանը հայտնի է որպես դատախազական բոլոր պատվերները հնազանդ կատարող». Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Դատավոր Դանիելյանը հայտնի է որպես դատախազական բոլոր պատվերները հնազանդ կատարող». Հայկ Ալումյան (տեսանյութ)

Հունիս 04, 2019 13:30 Փորձում են համոզել, որ բողոքները դատավորներին բաշխվում են պատահականության սկզբունքով։