Աշխարհ

31.10.2018 15:07


Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղին վիրահատում են (տեսանյութ)

Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղին վիրահատում են (տեսանյութ)

Թբիլիսիի կենդանաբանական այգում այս պահին ընթանում է հայտնի Գրանդ փղի կոտրված ժանիքի վիրահատությունը:

Բարդ վիրահատությունն անցկացնելու համար Աֆրիկայից Թբիլիսի է ժամանել հայտնի անասնաբույժ Գերհարդ Ստինկամպը և անեսթեզիոլոգ Ադրիան Տորդիֆը:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե վիրահատությունը քանի ժամ կտևի։ Մասնագետները նշում են, որ բորբոքված ժանիքը մեծ վտանգ է հանդիսանում Գրանդի առողջության համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժանիքի հեռացման վիրահատությունը նկարահանելու է BBC-ն՝ Գրանդին դարձնելով բազմասերիալանոց վավերագրական ֆիլմի հերոս։

Գրանդ փիղը 23 տարեկան է, նրան Երևանից Թբիլիսի են տեղափոխել 2014-ին, այն ժամանակ ևս Գրանդը ստիպված է եղել ժանիքի վիրահատության ենթարկվել։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը