Աշխարհ

01.11.2018 09:38


«Արսենալ»-ը հաղթել է և դուրս եկել լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Արսենալ»-ը հաղթել է և դուրս եկել լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում «Արսենալ»-ն ուժերը չափեց «Բելքփուլ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործներ»-ը խաղի հաշիվը բացեցin խաղի 33-րդ րոպեին` աչքի ընկավ Լիխտշտայները: Երկրորդ կեսի 50-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Սմիթը: «Բելքփուլ»-ից Օ`Քոնորը 66-րդ րոպեին խփեց հեղինակության գնդակը: «Արսենալ»-«Բելքփուլ» 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ը դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Այս խորագրի վերջին նյութերը