Կարծիք

02.11.2018 11:37


Հայաստանում պատրաստվում են բանկային գաղտնիության սկզբունքը չեղարկե՞լ

Հայաստանում պատրաստվում են բանկային գաղտնիության սկզբունքը չեղարկե՞լ

Համացանցում մի ուշագրավ նյութ աչքովս ընկավ¸ որից պարզ դարձավ¸ որ ՀՔԾ-ն յուրահատուկ կառույց է ոչ միայն այն պատճառով¸ որ ՀՔԾ-ի ղեկավարը բավականին հետաքրքիր բառապաշարի տեր մարդ է¸ այլ նաև¸ որ ՀՔԾ-ն կարողանում է խախտել բանկային գաղտնիքի սկզբունքը և առանց համապատասխան օրինական որոշման՝ սանկցիայի¸ ստուգել մարդկանց բանկային հաշիվները: Այս ամենը պարզ է դառնում գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքերից¸ ով լրատվամիջոցներից մեկում ասել է¸ որ փաստացի Սամվել Մայրապետյանի հաշիվները ՀՔԾ-ից ստուգել էին ու դրանից հետո էին կնոջը կանչել հարցաքննության. «Նրանից հետո է իմ անունը հայտնվել նախաքննության մոտ։ Նրա հաշիվները ստուգելուց են ինձ կանչել ՀՔԾ։ Եթե փոխանցում չլիներ, ինձ չէին կանչի»:

Փաստորեն¸ ստացվում է¸ որ այսօրվա Հայաստանում քաղաքական նկատառումներից ելնելով կարող են մարդու բանկային հաշիվներ ստուգել առանց համապատասխան օրինական որոշման: Եթե այդպես է¸ եկեք բանկային գաղտնիության սկզբունքը Հայաստանում վերացնենք ու¸ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը¸ լավ ապրենք:

Մի բան ասեմ¸ Արթուր Ջավադյանն այս թեմայով ասելու բան չունի՞¸ թե նա կարծում է¸ որ իր պարտականությունների մեջ մտնում է օրվա իշխանությունների հետ լուսանկարվելը: Ու մի բան էլ ոչ մի երկրում նորմալ ներդրում չի լինի¸ եթե այնտեղ բանկային գաղտնիության սկզբունքը չի պահպանվում: Մենք հիմա նոր Հայաստան ենք կառուցում¸ թե կրկնում ենք Սերժ Սարգսյանի անցած ուղին և մարդկանց կարող ենք քաղաքական նկատառումներից ելնելով և դատարանի առջև կանգնացնել և սեփականությունը խլել¸ և քրեակատարողական հիմնարկում պահել¸ իմանալով¸ որ մարդն առողջական խնդիրներ ունի:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը