Կարծիք

02.11.2018 16:31


Սկզբունքային իշխանամետները և մումիան

Սկզբունքային իշխանամետները և մումիան

Զարմանում են, որ իշխանության կողքին կանգնում են մարդիկ, ովքեր նախորդ իշխանությունների կողքին են կանգնած եղել։

Եթե այդ մարդիկ մշտապես եղել են իշխանության կողքին, ո՞նց կարող են էլ հիմա չլինել, դա նրանց կողմից անսկզբունքայնության դրսևորում կլինի։

***

Պեղումների ժամանակ 2799 տարեկան մումիա են հայտնաբերում, բացում են՝ բռի մեջ սեղմած թուղթ են հայտնաբերում, զգուշությամբ, հուզմունքով բացում են՝ մեջը գրած է․
«Էն Կամո Արեյանը հլը Երևանի քաղաքապետարանում է աշխատո՞ւմ»։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը