Աշխարհ

04.11.2018 09:59


«Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղացին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղացին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լիվերպուլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմերն առաջին կեսում մի քանի լուրջ հնարավորություններ ունեին բացելու խաղի հաշիվը, այդ թվում և Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի 61-րդ րոպեին «Լիվերպուլ»-ն առաջ անցավ հաշվի մեջ ի շնորհիվ Միլների գոլի: Բայց «զինագործներին» հաջողվեց խուսափել պարտությունից: 82-րդ րոպեին՝ շեշտակի հաշվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Լակազեթը: «Արսենալ»-«Լիվերպուլ»՝ 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 67-րդ րոպեին:

«Արսենալ»-ը 23 միավորով 4-րդ տեղում է:

Այս խորագրի վերջին նյութերը