Քաղաքական

04.11.2018 10:47


Հայկական զինուժի կորուստները 2018-ի հուլիս-հոկտեմբերին

Հայկական զինուժի կորուստները 2018-ի հուլիս-հոկտեմբերին

2018-ի հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 12 դեպքի մասին։ Կորուստներից երեքը մարտական է:

Մարտական

• Սեպտեմբերի 19-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:

• Սեպտեմբերի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանը։

• Սեպտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող, Աղասի Դերենիկի Մկրտչյանը, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հարուցվել է քրգործ մարտական հերթապահություն կանոնները խախտելու հոդվածով։

Ոչ մարտական

Հուլիս 24-ին մարտական դիրքում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը՝ նախնական տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Հուլիսի 29-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մինասյանը։

• Օգոստոսի 5-ին, լճում խեղդվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Ռաշիդի Հովակիմյանը։

• Օգոստոսի 9-ին, Լոռու մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ սպա Արտակ Գրիգորյանը։

• Օգոստոսի 29-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։

• Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Վանաձոր–Գյումրի ճանապարհին ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ սպա։

• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկում (նախնական` ինքնասպանություն), մահացել է զինծառայող, Վանիկ Արթուրի Գևորգյանը։

• Սեպտեմբերի 3-ին ավտովթարից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վազգեն Գագիկի Խաչատրյանը:

• Հոկտեմբերի 1-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Գևորգ Սուրենի Հարոյանը: Հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

2018․ ԱմիսՄարտականՈչ մարտ.
Հունվար14
Փետրվար22
Մարտ02
Ապրիլ21
Մայիս07
Հունիս12
Հուլիս02
Օգոստոս04
Սեպտեմբեր32
Հոկտեմբեր01
Ընդամենը927

2017 թվականի նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) մահացել է 17 զինծառայող, որոնցից 8-ը մարտական կորուստներ են։

2017․ ԱմիսՄարտականՈչ մարտ.
Հունվար33
Փետրվար33
Մարտ31
Ապրիլ23
Մայիս26
Հունիս4*2
Հուլիս22
Օգոստոս23
Սեպտեմբեր20
Հոկտեմբեր24
Ընդհանուր2527


Ադրբեջանական բանակի կորուստները` այստեղ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը