Աշխարհ

04.11.2018 11:50


Ադրբեջանը դադարել է գազ գնել Իրանից

Ադրբեջանը դադարել է գազ գնել Իրանից

2018 թվականի հոկտեմբերից Ադրբեջանը դադարել է գազ գնել հարևան Իրանից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը` նշելով, որ պաշտոնական Բաքուն այդ քայլին է դիմել իսլամական հանրապետության դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հաշված օրեր առաջ:

2017-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, շուրջ 1 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր գազ էր ներկրել Իրանից: 2018-ի առաջին 9 ամիսներին այդ ցուցանիշը 700 միլիոն խորանարդ մետր էր կազմել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը