Տնտեսական

Նոյեմբեր 07, 2018 17:12

Ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ատամնաբույժներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վերանայել արտոնագրային վճարների մասին որոշումը: Ակցիայի մասնակից Հովհաննես Գևորգյանի խոսքով, դեռևս մայիսին են դիմել նախարարություն, որպեսզի այդ հարցը լուծվի:

«Առողջապահության նախարարը պատասխանել էր մեզ, որ այդ հարցը կքննարկի ՊԵԿ-ի հետ և հետագայում կայացրած որոշման մասին մեզ կասի»:

Փոփոխություններ չլինելու պատճառով, ակցիայի մասնակիցները նամակով դիմել են նաև կառավարության ղեկավարին, որից պատասխան են ստացել՝ հանձնարարական է տրվել Ֆինանսների և Առողջապահության նախարարություններին հանդիպել խնդրով մտահոգ քաղաքացիների հետ:

Ակցիայի մասնակցի խոսքով, հանդիպումը տեղի է ունեցել: Հանդիպել են նաև ՊԵԿ աշխատակիցների հետ, որոնք նշել են.

«Մինչև հունվարի 1-ը հարկային օրենսգիրքը փոփոխվելու է: Գործընթացի համաձայն, Ֆինանսների և Առողջապահության նախարարությունները կուսումնասիրեն այդ հարցը»:

Հովհաննես Գևորգյանը նշեց, որ ցանկանում են մասնակից լինել հարցի քննարկումներին:

«Նման օրենքներ քննարկելիս պետք է շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրել: Մենք ծանոթ ենք ոլորտի նրբություններին, մենք էլ առաջարկություններ ունեն, որոնք կարող են արդյունավետ լինել հարցի լուծման համար»:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը

Նարգիլե պատրաստողներն ու մատուցողները կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Նարգիլե պատրաստողներն ու մատուցողները կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Հունվար 24, 2019 14:56 Պահանջում են, որ ծխախոտն ու նարգիլեն առանձնացվեն օրենքի նախագծում։
Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են

Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են

Հունվար 22, 2019 16:15 Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 102,272,028 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 102,272,028 ԱՄՆ դոլար

Հունվար 19, 2019 07:23 485.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

Հունվար 17, 2019 14:59  Պատճառը Կառավարության ընդունած որոշումն է։
ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող

ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող

Հունվար 16, 2019 17:19 Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:
«Թողեք աշխատենք»․ Ռեստորանատերերն ընդդեմ ծխախոտի արգելքի (տեսանյութ)

«Թողեք աշխատենք»․ Ռեստորանատերերն ընդդեմ ծխախոտի արգելքի (տեսանյութ)

Հունվար 11, 2019 21:38 Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել։
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Հունվար 11, 2019 14:44 Նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերից։
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունվար 04, 2019 12:55 2019թ. հունվար ամսվա։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 185,170,054 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 185,170,054 ԱՄՆ դոլար

Դեկտեմբեր 29, 2018 09:20 483.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին

Դեկտեմբեր 27, 2018 15:39 Պահանջում են իրենց աշխատավարձը։
Հայաստանի պետական պարտքը 2019-ի վերջին կկազմի մոտ 7,5 միլիարդ դոլար․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2019-ի վերջին կկազմի մոտ 7,5 միլիարդ դոլար․ Ֆիննախ

Դեկտեմբեր 26, 2018 21:04 Հայաստանի իշխանությունները մտադիր են մյուս տարի ավելացնել երկրի պետական պարտքը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 143,238,419 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 143,238,419 ԱՄՆ դոլար

Դեկտեմբեր 22, 2018 18:07 484.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։