Աշխարհ

Նոյեմբեր 08, 2018 18:00

Թուրքական «Anka» լրատվական գործակալությունը դադարեցրել է գործունեությունը

Թուրքական «Anka» լրատվական գործակալությունը դադարեցրել է գործունեությունը

Թուրքիայում հերթական լրատվամիջոցն է փակվել։ Անկախ լրատվության ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Anka» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Նշվում է, որ լրատվամիջոցի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են։

«Anka»-ն հիմնադրվել էր 1972թ․՝ որպես այլընտրանք պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Գործակալության հիմնադիր Ալթան Օյմենի խոսքով՝ «Anka»-ին սնանկության հասցրած պատճառների թվում գլխավորը երկրում տիրող քաղաքական մթնոլորտն է։

«Mynet.com» լրատվական գործակալության հավաստմամբ՝ ներկայումս Թուրքիայում ընդդիմադիր դաշտը ներկայացնող կամ անկախ հանդես եկող շատ փոքրաթիվ լրատվամիջոցներ են շարունակում գործել։ Մյուսները կամ անցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների վերահսկողության տակ, կամ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018թ․ զեկույցում Թուրքիան հայտնվել է «անազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում։ Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ) կազմակերպության կազմած մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան 180 երկրների ցանկում 157-րդ տեղն է զբաղեցրել։

Համեմատության համար նշենք, որ ԱԶԿ-ի իշխանության եկած 2002թ․ Թուրքիան ներառվել էր «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում, իսկ մամուլի ազատության ինդեքսում 99-րդ հորիզոնականում էր։

Հիշեցնենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցները միավորող «Doğan Grup» ընկերությունների խումբը 2018թ․ մարտի 21-ին 926 մլն դոլարով վաճառվել էր իշխանությանը մոտ կանգնած «Demirören Holding»-ին։ Դրանով թուրքական լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցել էր իշխանամետ ուժերի անմիջական վերահսկողության ներքո։ «Doğan Grup» -ի մեջ են մտնում «Kanal D», «CNN Türk», «Tv2», «Dream TV», «Dream Türk» հեռուստաընկերությունները, «Hürriyet», «Posta», «Fanatik», «Hürriyet Daily News» պարբերականները և մի շարք այլ լրատվականներ։

Հուլիսի 5-ին իր 10-ամյա գործունեությունը դադարեցրել էր «Habertürk» թերթը։ Իսկ նոյեմբերի 1-ին «Demirören Holding»-ը հայտարարել էր իր գնած «Vatan» թերթի գործունեությունը դադարեցնելու մասին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը

Դամասկոսում ՌԴ դեսպանատան մոտ  պայթյուն է որոտացել

Դամասկոսում ՌԴ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

Հունվար 24, 2019 17:22 Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
ՌԴ տարածքում ահաբեկչություններ ծրագրող ԻՊ 11 ահաբեկիչ է դատապարտվել

ՌԴ տարածքում ահաբեկչություններ ծրագրող ԻՊ 11 ահաբեկիչ է դատապարտվել

Հունվար 24, 2019 15:15 Գործողությունները տեսանկարահանելու էին։
«Ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի». Չավուշօղլու

«Ով ինչ կցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի». Չավուշօղլու

Հունվար 24, 2019 14:30 Թուրքիան կատարում է իր վրա դրված պարտավորությունները։
Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել

Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել

Հունվար 24, 2019 14:20 Ցուցանիշը հատկապես բարձր է 20-40 տարեկանների շրջանում։
Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար

Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար

Հունվար 24, 2019 13:15 Մեղքը լիովին ապացուցված է համարվել:
Պուտին-Էրդողան հանդիպումը դռնփակ է անցել

Պուտին-Էրդողան հանդիպումը դռնփակ է անցել

Հունվար 24, 2019 11:25 Ըստ Էրդողանի՝ քրդերը փորձում են վնասել ռուս-թուրքական համագործակցությանը։
Եվրամիությունը պահանջում է անհապաղ քաղաքական գործընթաց սկսել Վենեսուելայում. Մոգերինի

Եվրամիությունը պահանջում է անհապաղ քաղաքական գործընթաց սկսել Վենեսուելայում. Մոգերինի

Հունվար 24, 2019 10:34 Որը Վենեսուելայում կբերի ազատ ընտրությունների:
Վենսան Քասելի հղի կինն ուրախացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

Վենսան Քասելի հղի կինն ուրախացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

Հունվար 23, 2019 20:45 Թինան ու Վենսանն ապրում են Բրազիլիայում։
Սոցցանցում գրառում անելու համար Թուրքիայում շարունակում են մարդ ձերբակալել

Սոցցանցում գրառում անելու համար Թուրքիայում շարունակում են մարդ ձերբակալել

Հունվար 23, 2019 18:29 Էրդողանին վիրավորող գրառում անելու համար։
Բաքվի ոստիկանությունը մտադիր է արգելել ընդդիմության հանրահավաքները քաղաքի վարչական սահմաններում

Բաքվի ոստիկանությունը մտադիր է արգելել ընդդիմության հանրահավաքները քաղաքի վարչական սահմաններում

Հունվար 23, 2019 17:30 Քաղաքացիների շրջանում խուճապային տրամադրություններ են առաջացել։
Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Հունվար 23, 2019 15:58 Պաշտոնապես առաջադրվել է իր կուսակցության՝ «Բատկիվշչինայի» համագումարում։
Հունվարի 23-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն է եղել 127 տարվա ընթացքում

Հունվարի 23-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն է եղել 127 տարվա ընթացքում

Հունվար 23, 2019 13:35 Առաջիկա գիշերներին նույնպես սառնամանիք կլինի։
Վենեսուելայում ցուցարարներն այրել են Չավեսի արձանը

Վենեսուելայում ցուցարարներն այրել են Չավեսի արձանը

Հունվար 23, 2019 12:10 Մադուրոյի դեմ բողոքի ցույցեր են սկսվել։
Թուրքիայում 75-ամյա ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման

Թուրքիայում 75-ամյա ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման

Հունվար 23, 2019 11:40 «Գաղտնիություն պարունակող տեղեկությունները բացահայտել է»։
Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Հունվար 23, 2019 11:34 Թե ինչ են քննարկել, աղբյուրներն առայժմ չեն հրապարակում։ 
Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2

Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2

Հունվար 23, 2019 11:20 48-ամյա մի կին և 33-ամյա մի տղամարդ:
Ճապոնիայում կարծում են, որ ՌԴ–ի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի

Ճապոնիայում կարծում են, որ ՌԴ–ի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի

Հունվար 23, 2019 10:45 Այդ հարցը չի կարելի լուծել մի քանի բանակցություններով: