Քաղաքական

Նոյեմբեր 08, 2018 16:34

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան (տեսանյութ)

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտոնապես որոշումը հրապարակվել է ազատման վերաբերյալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարության հանձնման-ընդունմանը, ինչից հետո այցելել է մոր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետությունում, ամսի 4-ից գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ 2-ի երեկոյան հրապարակվել է, որ ազատվել է, ամսի 4-ին եղել է Հայաստանում»,-ասաց Պողոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ վերադառնալուց հետո Խաչատուրովի հետ քննչական գործողություններ չեն իրականացվել։

«Չիրականացնելու պատճառն այն չէր, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում չէր գտնվում։ Նախորդող ժամանակահատվածում էլ, երբ որ հուլիսին՝ մինչև մեղադրանք առաջադրելը, ծանուցագիր էին ուղարկել հարցաքննության հրավիրելու մասին, ինքը Ռուսաստանի Դաշնությունից էր ներկայացել վարույթ իրականացնող մարմին։ Այս պարագայում այս ընթացքում չէին ուղարկել, այսինքն՝ չէին գտել, որ անհրաժեշտություն կա, չէր ներկայացել։ Հայաստան վերադառնալուց հետո դա անմիջապես չի ենթադրում, որ ինչ-որ խոչընդոտ է վերացել և, ըստ դրա, պետք է գործողություն իրականացնել»,-ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին, թե մտավախություններ կա՞ն, որ հիմա Խաչատուրովի խափանման միջոց գրավը փոխարինվի կալանքով, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Քրեական դատավարությունում գրավը հենց հանդիսանում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այսինքն՝ կալանք արդեն իսկ առկա է Յուրի Խաչատուրովի հանդեպ, որը որ փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով։ Օրենսդրությունը թույլ չի տալիս որպեսզի մի հատ էլ գրավի հանդեպ այլընտրանքային կալանք կիրառվի։ Խափանման միջոցի փոփոխություն հնարավոր է միայն, եթե մեղադրյալը խախտի արդեն իսկ ընտրված խափանման միջոցի՝ գրավի պայմանները»։

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։

2008 թվականին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Սակայն Հայաստանը հետ կանչեց Խաչատուրովին, և նա նոյեմբերի 2-ին ազատվեց այդ պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Նոյեմբեր 16, 2018 12:30 Ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար։
Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունումը տապալվեց (տեսանյութ)

Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունումը տապալվեց (տեսանյութ)

Նոյեմբեր 16, 2018 11:54 Օրինագծերը չէին ստանում բավարար ձայներ։
Վաչե Ղազարյանը կրկին կալանավորվել է

Վաչե Ղազարյանը կրկին կալանավորվել է

Նոյեմբեր 15, 2018 17:43 Վճռաբեկ դատարանը անթույլատրելի է համարել գրավը։
Ռուսաստանցի փորձագետ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ի օգուտ Հայաստանի դիրքորոշման չի կարող կարգավորվել

Ռուսաստանցի փորձագետ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ի օգուտ Հայաստանի դիրքորոշման չի կարող կարգավորվել

Նոյեմբեր 15, 2018 14:49 «Որ Խաչատուրովը զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մոսկվան շուրջ 1 տարի համոզել է անդամ երկրների ղեկավարներին»։
Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը (տեսանյութ)

Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2018 13:11 Ակցիա՝ Կառավարության դիմաց։
ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2018 11:18 Քննարկվում են օրակարգային հարցեր։
ՀՀ ԱԺ նիստը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նիստը (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2018 10:12 Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 11 հարց:
Գևորգ Աճեմյանը պարզաբանել է, թե ինչու է դուրս եկել ՔՊ-ից (տեսանյութ)

Գևորգ Աճեմյանը պարզաբանել է, թե ինչու է դուրս եկել ՔՊ-ից (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2018 20:49 Գրել է՝ «Տոտալ դիկտատուրա, քաղաքական խուլիգանության մասին»։
ՀՀԿ համապետական ցուցակը

ՀՀԿ համապետական ցուցակը

Նոյեմբեր 14, 2018 19:37 Դրանում 125 թեկնածու է ընդգրկված։
ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը` ամբողջությամբ

ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը` ամբողջությամբ

Նոյեմբեր 14, 2018 19:28 Ընդգրկված է 152 անձ։
«Մենք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 144 անձ

«Մենք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 144 անձ

Նոյեմբեր 14, 2018 19:05 Հայտնի են դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասը թեկնածուների անունները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը

Նոյեմբեր 14, 2018 18:57 Ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է։
«Սասնա Ծռեր»-ի նախընտրական ցուցակի առաջին 33 համարները

«Սասնա Ծռեր»-ի նախընտրական ցուցակի առաջին 33 համարները

Նոյեմբեր 14, 2018 18:24 Ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը։
«Երկիր ծիրանի»-ն մերժում է ««ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»

«Երկիր ծիրանի»-ն մերժում է ««ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»

Նոյեմբեր 14, 2018 17:21 Բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։