Կարծիք

13.11.2018 10:02


Սենց ԽՈԽՄԱ ընտրություններ երևի ընդհանրապես չեն եղել

Սենց ԽՈԽՄԱ ընտրություններ երևի ընդհանրապես չեն եղել

Ուրեմն 20 տարի իշխանությունը պահպանած ուժը, որը ընդամենը կես տարի առաջ ասում էր՝ այս մարդն անփոխարինելի է եւ չկա մեր մեջ մեկը, որը կարողանա փոխարինել այս մարդուն, այսօր ընտրության է գնում առանց այդ անփոխարինելի մարդու...

Առաջին նախագահը՝ իր Հայ ազգային կոնգրեսի հետ միասին, որոշել է չմասնակցել ընտրություններին... Հարց՝ եթե քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, բա ձեր քաղաքական ուժի իմասը ո՞րն է...

Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունը նույնպես որոշել է չմասնակցել ընտրություններին։ Հարց՝ բա ո՞րն է այն քաղաքական ուժի իմաստը, որը չի ցանկանում մասնակցել ընտրություններին...

Պարույր Հայրիկյանը որոշել է՝ իմ կուսակցությունը կմասնակցի, բայց ես չեմ մասնակցի...

Համաձայնեք՝ էսպիսի զավեշտալի ընտրություններ՝ վաղուց չենք ունեցել... Երեւի ընդհանրապես չենք ունեցել...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը