Աշխարհ

14.11.2018 17:02


Ադրբեջանում հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները

Ադրբեջանում հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները

Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրդեհի մարումից հետո տանը հայտնաբերվել են 1990 թ. ծնված տանտիրուհու՝ Սևինջ Տագիևայի և նրա 4 երեխաների մարմինները:

Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է իրականացվում:

Այս խորագրի վերջին նյութերը