Աշխարհ

14.11.2018 19:55


Ալիև. Ադրբեջանը կշարունակի ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ

Ալիև. Ադրբեջանը կշարունակի ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, թե Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից և ցուցանիշներից ու մտադիր է ամրապնդել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ: Նա այդ մասին խոսել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ Բաքվում կայացած հանդիպմանը:

Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված է Ալիևի պաշտոնական այցը Մինսկ:

Բելառուսը այս տարի Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը