Լրահոս

15.11.2018 07:37


Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 15-ից Երևան քաղաքի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Բելինսկու փողոցով Ռոստովյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում ձախ եզրային 2-րդ գոտուց կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը